ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է տեղավորվել վճռական մենակի իմիջի մեջ` նույն նիշայում խցկելով նաև ՔՊ-ին ու Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքին:
Ուկրաինայի կոնֆլիկտը շուտով կարող է հանգեցնել ուղղափառ եկեղեցու տրոհմանը: Սեպտեմբերի 7-ին Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը Ուկրաինայի ուղղափառ քրիստոնյաներին հանձնեց Դանիել արքեպիսկոպոս Պամֆիլիացուն և Իլարիոն եպիսկոպոս Էդմոնտոնցուն:
Թուրքական տնտեսության հասցեին վերջին երկու տարում բազմաթիվ զգուշացումներ են հնչել տեղական ու արտասահմանյան փորձագետներից: Տնտեսական ռիսկերը մեծանում են, վտանգի դեղին մակարդակը արդեն մոտեցել է կարմիրին:
Տեղեկություններ եղան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց է կատարելու Հայաստան: Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, որ մեջբերել է «Известия»-ն, այցի ժամկետները ավելի ուշ կհամաձայնեցվեն:
Իսրայելի ՊՆ նախարար Ավիգդոր Լիբերմանը մեկնել է Բաքու` նախագահի ու ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպելու: Ադրբեջանը մուսուլմանական եզակի պետություններից է, որ լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ և վաղուց է իսրայելական զենք գնում:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հաստատեց ավելի վաղ հայտնված տեղեկությունը, որ սեպտեմբերին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպեն Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները:
1993 թվականից բազմիցս փորձել եմ հասկացնել Հայաստանի բոլոր իշխանություններին, որ մեր երկրի համար Իրանի հետ հարաբերությունները պակաս կարևոր չեն, քան Ռուսաստանի և ԱՄՆ-ի: Տեր-Պետրոսյանի կառավարման սև տարիներին դա անհույս գործ էր:
Նոր կառավարության գործունեության 100 օրը լավ առիթ էր, որպեսզի գործադիր իշխանությունը ներկայացնի իր աշխատանքի արդյունքը։ 100 օրը նաև այն սահմանն է, որն անցնելուց հետո շատ վերլուծաբաններ և գործիչներ ազատ են զգում իրենց կարծիքը հայտնելու գործող կառավարության մասին։
Սեպտեմբերի 11-ը ծանր ստացվեց Հայաստանում, ոմանք երեքշաբթիի սկանդալն անվանեցին «փոքր ահաբեկչություն», «հարձակում պետության վրա», «դավադրություն», ոմանք անկեղծորեն զարմացան, ոմանք հրճվանքով չարախնդացին:
Օրերս Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հաղորդեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին կմեկնի Բաքու: Տեղեկությունը հաստատեց նախագահի միջազգային հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...